Ներքին 3 տարի առաջ - 16:01 12-06-2023

Արայիկ Հարությունյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները

Համացանցում արդեն տևական ժամանակ է՝ տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են Հակարիի կամրջի վրա տեղակայված Ադրբեջանական հսկիչ անցագրային կետով քաղաքացիները երթևեկում։

Եթե նախորդ տեսանյութերում քաղաքացիների տեղաշարժն ապահովում էին խաղաղապահների կամ «Կարմիր խաչի» մեքենաներով, ապա այս անգամ քաղաքացիների ելումուտն ապահովվում է երթուղայիններով։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով տեղադրված անցակետից և դրա իրականացրած գործառույթներից, ասաց. «Ես չեմ անցել այդ անցակետով, չեմ մասնակցել քննարկումներին, թե ինչ ավտոմեքենաներ, ինչ ռեժիմով պետք է անցնեն, չեմ կարող որևէ բան ասել, դրա բացատորությունը ավելի շատ իշխանությունները պետք է տան, թե ինչու է այդպես արվում»։

Խոսելով այս ամենի պարբերական բնույթ կրելուց՝ Գալստյանը նկատեց. «Ես տարբեր հարցազրույցերում շեշտել եմ, որ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները, այդ թվում նաև այդ անցագրային կետը։

Սրանք այն քայլերն են, որոնք փաստում են, որ նրանք են թելադրում թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ Արցախի իշխանություններին կապված Արցախի հարցում։ Այսօր, ցավոք սրտի, ո՛չ Արցախի իշխանությունները, ո՛չ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում իրենց դիրքորոշումը պնդել, հաստատական, վճռական որոշումներ կայացնել և հետևողական լինել իրենց որոշումներում»,- ասաց Գայլստյանը և հավելացրեց, որ Ադրբեջանի կողմից գլխիկոր իշխանություններին պարտադրելը շատ ավելի հեշտ է, քան ոչ պարտված իշխանություններին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար