Ներքին 3 տարի առաջ - 13:10 10-06-2023

Մեր սրտի ընդդիմադիր Արսեն Թորոսյան

Այս տեմպերով շարքային ՔՊ-ական պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանը կդառնա մեր սրտի ընդդիմությունը, ընդհուպ կարող է լուրջ հակակշիռ լինել իշխանությանը եւ միավորել բոլոր ՔՊ-ատյացներիս։

Նա իր ֆեյսբուքյան ասուլիսում այնպիսի հայտարարություններ է արել, որ ընդդիմադիրները գլուխները պատով են տվել, պատն էլ գլխներով։ Մասնավորապես հարցին, թե ինչո՞ւ էր քովիդի գործով կալանավորվել ԱՆ նախկին փոխնախարարը, Թորոսյանը պատասխանեց՝ «որովհետև կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, պետք ա ցույց տանք, թե ինչքան անկախ ենք»։

Փաստացի՝ ՔՊ-ական պատգամավորը պատռում է իշխանության դիմակը՝ ցույց տալով, որ «բոլոր մասկի շոուները մի նպատակ ունեն»՝ համաթիվ են ավելացում, այն, ինչ պահանջվում էր ապացուցել եւ հաստատել սեփական թիմակցի ձեռքով։

Մյուսը՝ Թորոսյանը հայտարարում է՝ «քովիդի օրերին, հակակոռուպցիոն կոմիտեից ու դատախազությունից զանգել են իրեն, որ միջնորդի՝ ծանր հիվանդներին հոսպիալացնել»։ Հարց է առաջանում՝ միջնորդե՞լ է, անօրինականություն է արել, թե թողել է՝ մարդիկ մեռնեն, եթե միջնորդել է, էլ երեսով տալը ո՞րն է, եթե մերժել է, այս մասին հրապարակային հայտարարելու իմաստը ո՞րն է։ Սա, մեղմ ասած, տղայական չէ, այս հայտարարությունից հետո ո՞վ կցանկանա Թորոսյանին որեւէ անձնական հարցով դիմել կամ կոնֆիդենցիալ զրույց ունենալ, վստահելի, հուսալի մարդ, գործընկեր լինելու վերջին հույսերը փշրվում են։

Այլ ուշագրավ հայտարարություններ եւս կան, մասնավորապես՝ Թորոսյանը չի հերքում իր եւ Անահիտ Ավանեսյանի ոչ բարիդրացիական հարաբերությունները։ Բավականին երկար խոսում է երթեւեկության անվտանգության մասին՝ քարսիթով երթեւեկել, պլյոնկաները հանել, գործարանային լույսեր դնել, չծխել, ամրագոտի, մի խոսքով՝ կարելի է վստահ պնդել՝ ԱՆախարարի պաշտոնը թողնելուց հետո Թորոսյանը դարձել է ճանապարհային անվտանգության փորձագետ, բայց ոչ թե վարորդի ընկեր, այլ վարորդի թշնամի։ Նրա ամեն մի միտք, առաջարկ տուգանք է ենթադրում, երթեւեկության անվտանգությունը՝ քաղաքացիների հաշվին եւ նրանց տուգանելով, իսկ պետությունը զրո պարտավորություն ունի։

Մնացած մասերով կարելի է անգամ համաձայնել Թորոսյանի հետ, թե բա «դավաճանություն է, երբ երկիրդ զարգացնելու փոխարեն, թալանում ես։ Բայց ակնկալում ես, որ էդ թույլ ու չզարգացած երկիրն ունակ լինի ավելի մեծ բաների, տենց չի լինում։ 5 մլն-անոց Ադրբեջանը դարձավ 10 մլն, 3.9 մլն-անոց երկիրը դարձավ 1 մլն։ Սա ներկա ու նախկինի թեմա չէ։

Քիչ է մնում հավատալ եւ ձեռք սեղմել Թորոսյանի հետ, մեկ էլ հանկարծ նա հիշեցնում է, որ թիմի անդամ է, գնալու են ավագանու ընտրություններին, կրկին ձեւավորեն իշխանություն․ այստեղ ողջ ռոմանտիկան փչանում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը