Արտաքին 3 տարի առաջ - 15:00 09-06-2023

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները անվտանգային հարցեր են քննարկել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը անվտանգային հարցեր են քննարկել։

Պուտինն ընդգծել է, որ երկու երկրները համագործակցում են անվտանգության ոլորտում, և ամեն բան լավ է ընթանում։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, նույնիսկ կասեի լավ։ Մենք համագործակցում ենք այս ոլորտում։ Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության պատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք միջոցառումներ՝ կապված ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքեր տեղակայելու հետ։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում, ամեն ինչ կայուն է»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությանը։

Պուտինի խոսքով՝ ռուս-բելառուսական տնտեսական հարաբերությունները փոխվում են դեպի լավը, կարևորվում է համագործակցությունը ոչ միայն ավանդական, այլ նաև բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ «Սա չի կարող չուրախացնել։ Հիմա չեմ պատրաստվում խոսել աճող առեւտրաշրջանառության թվերի մասին։ Իսկ անվտանգության տեսանկյունից ավելի լավ է, դրա մասին հիմա մենք առանձին կխոսենք՝ դեմ առ դեմ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը