Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:54 08-06-2023

Ձեռք կբերվի 17 տեղանոց տրանսպորտային միջոց, որը պրոբացիոն ծառայության շահառուներին կտեղափոխի նոր կենտրոն

«Պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, գրեթե կրկնապատկվել են՝ նոր պատիժների կատարմամբ և նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով օրակարգային 44 որոշումներից զեկուցվող երեք նախագծերից մեկը:

Թվարկելով ավելացած գործառույթները՝ նախարարը հիշատակեց ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցները, տնային կալանքը և վարչական հսկողությունը, անվտանգության միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ցուցաբերելու պարտականության կատարման ապահովումը:
Ըստ Մինասյանի՝ ավելացել է պրոբացիայի գործառույթների այցերը շահառուների աշխատավայրեր, բժշկական օգնության իրականացման այլ վայրեր:

Նա հայտնեց, որ գործառույթների ծավալի մեծացման հետևանքով որոշ մարզերում անհրաժեշտություն է առաջացել ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ստեղծել պրոբացիայի շահառուների ընդունելությունը համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:

«Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրեին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտավորությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,- հայտնեց Գրիգոր Մինասյանը:
Շարժական գրասենյակների ներդրմամբ, ըստ նախարարի, կոպտիմալացվեն մարզային որոշ բնակավայերի գրասենյակները և կմիավորվեն մարզկենտրոնների գրասենյակների հետ:

Նա հայտնեց, որ ձեռք է բերվելու 17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց Արարատ քաղաքում բարենպաստ վերականգնողակ ծրագրեր իրականացնելու նպատակով այլ մարզերից շահառուներին տեղափոխելու համար։

Գրիգոր Մինասյանը նաև տեղեկացրեց, որ շրջիկ պրոբացիոն գրասենյակիներ ձեռք բերելու համար «Գնումների մասին» օրենքով մրցույթ է հայտարարել և արդեն կնքվել է պայմանագիր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում