Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:00 07-06-2023

Որևէ փոխանակում տեղի չի ունենալու, լինելու է միայն Հայաստանի կողմից տարածքների հանձնում

Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված անկլավների թեման և դրանց հնարավոր հանձնումը Ադրբեջանին։ Այս քննարկումները առկա էին դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, սակայն դրանք ակտիվացան Նիկոլ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որի մեջ մտնում են նաև Լեռնային Ղարաբաղը և նախկին անկլավները։

Նախօրին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ երկու պաշտոնյաների հայտարարությունները չեն հակասում իրար, քանի որ փոխվարչապետի գրասենյակից հայտարարում են, որ ներկա պահին չեն զբաղվում այդ հարցով, սակայն դա չի նշանակում, որ չեն զբաղվելու։

Ադրբեջանագետը շեշտում է, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանից սկզբունքային համաձայնություն արդեն ստացել են՝ չբացառելով, որ առաջիկայում կզբաղվեն այդ հարցով։ «Այսօր չեն զբաղվում, վաղը՝ կզբաղվեն, դա ոչինչ չի նշանակում»,- կարծում է նա։

Հարցին, թե այս պահին բանակցություններում նման հարց քննարկվու՞մ է՝ Ադիբեկյանը պատասխանեց, որ միանշանակ քննարկվում է։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նման հարց ոչ միայն քննարկվում է, այլ նաև Նիկոլ Փաշինյանն արդեն խոստումներ է տվել։

Անդրադառնալով այս թեմայով ադրբեջանական մամուլում առկա հրապարակումներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանն իր պահանջները ներկայացրել է և սպասում է, թե ե՞րբ է Հայաստանը դրանք կատարելու։ Ադիբեկյանը միևնույն ժամանակ նկատում է, որ Բաքվի կողմից փոխադարձ քայլեր ձեռնարկելու որևէ պատրաստակամություն չկա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի պատարաստվում կատարել Հայաստանի կողմից իրեն ներկայացված պայմանները։

Մեր հարցին, թե հնարավոր փոխանակման պարագայում Ադրբեջանը պատրա՞ստ է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին, որը 1992 թվականից գտնվում է Բաքվի օկուպացիայի տակ՝ ադրբեջանագետը հստակ արձանագրեց, որ որևէ փոխանակում չի լինելու, լինելու է միայն Հայաստանի կողմից տարածների հանձնում։ Նա հավելեց, որ այս դեպքում նույնպես Հայաստանը հերթական միակողմանի զիջումներն է կատարելու, որը ոչ մի լավ բանի չի բերելու։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից