Ներքին 3 տարի առաջ - 12:30 07-06-2023

Երեկ կրակոցներ ենք ունեցել սահմանին, հիմա հարաբերական կայուն է վիճակը. ՊՆ փոխնախարար

«Կխնդրեմ այդ հարցն ուղղեք նախաքննական մարմնին և ցանկալի չի լինի, որ ես որևէ մեկնաբանություն անեմ»,-ԱԺ-ի միջանցքում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ լրագրողների հարցերին:

Փոխնախարարը չմեկնաբանեց նաև Սյունքի մարզպետի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժը Տեղ և Ներքին Հանդ գյուղերում որոշակի առաջխաղացում է իրականացրել:

Պատասխանելով սահմանային իրավիճակի մասին հարցին՝ Արման Սարգսյանն ասաց. «Իրավիճակը սահմանագծում հարաբերականորն կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին հաղորդագրություն տարածվել է, ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք, ընդհանուր առմամբ հարաբերականորեն կայուն է, միանշանակ կարող ենք ասել»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան