Ներքին 3 տարի առաջ - 21:08 06-06-2023

Անցկացվել են հրշեջ ավտոմեքենաների աշխատանքի վերաբերյալ գործնական պարապմունքներ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը հունիսի 6-ին Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում սկսել է «Հրշեջ ավտոմեքենաների տեղադրումը ջրաղբյուրի վրա և փողակով փրփուր մղելու և գործարկելու ձևերը և եղանակները» թեմայով քառօրյա գործնական պարապմունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, գործնական պարապմունքներին տեղում հետևել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

«Մասնագիտական պարապմունքները նախատեսված են ենթակա ստորաբաժանումների սպայական կազմի, հրամանատարների, խմբի պետերի և վարորդների համար։ Առաջին փուլին ներգրավված էին ԵՓՎ տարբեր ստորաբաժանումներից 28 փրկարարական ծառայող։

Նշենք, որ պարապմունքներն անց են կացվում 4 փուլով․ նախատեսվում է ներգրավել 121 փրկարարական ծառայողի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նմանատիպ պարապմունքները նպատակաուղղված են անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը և մարտավարական պատրաստվածության բարձրացմանը, մասնավորապես, փողակով փրփրահեղուկի տրմանը և ջրառքի տարբեր ձևերի ուսուցմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում