Ներքին 3 տարի առաջ - 18:29 06-06-2023

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակը

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» (AxelMondrian & Partners) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերությունը հայտարարել է Հայաստանում իր գործունեության մեկնարկի մասին։ Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերում հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: Ընկերությունն իր որակավորված մասնագետների միջոցով կհամագործակցի մասնավոր և հանրային ընկերությունների հետ` փորձարարական ու աղմկոտ մեդիա հարթակներում սեփական բրենդն ու հեղինակությունը կառուցելու համար:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը: «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իրականացնում է կոմերցիոն և քաղաքական արշավներ, աջակցում ճգնաժամային հաղորդակցության գործիքակազմով:

Հայաստանյան գրասենյակի կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Շուշան Հարությունյանը, որը հաղորդակցական նախագծերի կառավարման և գործունեության 17 տարվա փորձառություն ունի: Շուշան Հարությունյանը, որը Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ է, աշխատել և ղեկավարել է 10-ից 600 hոգանոց պրոեկտային թիմեր Երևանում, Բրյուսելում, Լոնդոնում և Վարշավայում:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերների» երևանյան գրասենյակում աշխատում են մասնագետներ Եվրոպայից և ԱՊՀ-ից: Ընկերությունը բաց է համագործակցության համար և հայտնում է տարեկան մեկ «պրո-բոնո» նախագծի իրականացման պատրաստակամության մասին, որը կունենա հասարակական կամ մշակութային նշանակալի արժեք՝ նպաստելով գործունեության երկրի քաղաքացիների բարեկեցությանը։

«Աքսել Մոնդրիան և գործընկերներ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2022թ. նոյեմբերին, և հիմնադիրների կազմում են կառավարման գործընկեր Շուշան Հարությունյանը, Մայքլ Քամբեքը («Օգիլվի», «Բըրսն Քոհն ընդ Վոլֆ» հաղորդակցական ընկերությունների եվրոպական տարածաշրջանի նախկին ղեկավար կազմից), Գուրգեն Խաչատրյանը («Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ), Հովհաննես Գրիգորյանը («Բրեվիս» ընկերության հիմնադիր, տնօրեն):

Ընկերությունը գործում է մասնագիտական չափորոշիչների, թափանցիկության և էթիկայի եվրոպական կանոնակարգերով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը