Միտք 3 տարի առաջ - 20:57 05-06-2023

Սկզբից շատերն իրենք իրենց համոզեցին, թե «Աշոծիկն իր ընտանիքի միակ նորմալ մարդն է», հետո պարզվեց, որ «100%-անոց Նիկոլ ա»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սկզբից շատերն իրենք իրենց համոզեցին, թե «Աշոծիկն իր ընտանիքի միակ նորմալ մարդն է», հետո պարզվեց, որ ծը՝ «100%-անոց Նիկոլ ա»։

Հետո տիկին Գայանեի ազգականներին համոզել էին, որ իբր եթե հրաժարվեն «քաղաքականացված փաստաբաններից», ապա լավ կլինի։ Հրաժարվեցին: Վերջին օրերին էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե տիկին Գայանեի հետևից չեն ընկնի, կթողնեն... Դե քանի որ «չի քաղաքականացվում գործը»։
Ու ի՞նչ եղավ։ Առավոտյան հայտարարեցին, թե խափանման միջոցը կալանքից փոխել են տնային կալանքի (ինչն իրականում էլի կալանք է), իսկ մի քանի ժամ անց նորից կալանավորեցին 1.5 ամսով։

Պետք է հստակ գիտակցել. սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է։
* * *

Նիկոլն այսօր կարողանար, Եռաբլուրը կփակեր, որովհետև այնտեղ մարդիկ են ամեն օր հավաքվում, իրար հետ խոսում, շփվում, կապեր հաստատում։
Իսկ իրար հետ ուժեղ կապեր ունեցող մարդիկ ցանկացած բռնապետի համար պրոբլեմ են, քանզի ամուր ներքին կապերով ցանկացած խումբ բռնապետին դիմադրության օջախ կարող է դառնալ։
Ինչևէ...
Այն օրվանից, ինչ տիկին Գայանեին կալանավորել են և նա չի կարողանում իր որդու շիրիմն այցելել, Հարթակ22 խմբի ժողովուրդն ամեն երեկո գրաֆիկով այցելում է Եռաբլուր, ծաղիկ տանում Ժորայի գերեզմանին:
Մեկնաբանությամբ հղումը կդնեմ գրաֆիկի գրառման, եթե ցանկանում եք մասնակցել, միացե՛ք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա