Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:40 05-06-2023

Վթարված ըմբիշներից 4-ի վիճակը ծանր է․ փորձաքննության արդյունքները դեռ չկան

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվն հասել է 3-ի և ուղևորներից ևս 4-ը դեռ բուժհաստատությունում են։ Նրանց վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական Կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին իրար էին բախվել Volkswagen-ն ու «06»-ը, «06»-ի ուղևորները ըմբշամարտիկներ էին, որոնք մեկնում էին մրցումների։

Աբրահամյանը նշեց, որ մեքենայի փորձաքննության արդյունքները դեռ բացակայում են, բայց վարորդի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

Հարցին, թե արդյոք այս գործով ներգրավված անձինք կա՞ն՝ նա պատասխանեց, որ մարդու արարքին գնահատական տալու համար շատ կարևոր է նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալ։

«Միայն դրանից հետո և դրա արդյունքում կարելի է գնահատել վարորդների գործողությունները, թե որքանով են դրանք եղել հանցավոր, քանի դեռ դա չունենք, չենք կարող դրա հետ կապված գնահատականներ տալ»։

Հարցին, թե որքան ժամանակ է պահանջվում նման փորձաքննությունների համար՝ նա պատասխանեց, որ, օրինակ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարի փորձաքննության արդյունքները միայն մեկ շաբաթ առաջ են ստացել և դրանից ելնելով միայն վարորդին մեղադրանք են ներկայացրել։ «Այսինքն, նման փորձաքննությունները բավական երկար են տևում»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից