Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:34 05-06-2023

Հերոսի շիրմաքարը չեն կոտրել, վերանորոգում են

Ֆեյսբուքյան օգտատերեից մեկը երեկ մի լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոսներից մեկի շիրմաքարը կոտրած վիճակում է հայտնաբերել:
Օգտատերը նաև նշել էր զոհված զինծառայողի անուն-ազգանունը՝ Հայկ Բախշիյան:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ շիրմաքարը որևէ մեկը չի կոտրել, այն պարզապես վերանորոգման աշխատանքներով պայմանավորված է հանվել. «Առաջին դեպքը չէ, որ Եռաբլուրում շիրիմները վնասվում են և վերանորոգման կարիք են առաջանում:

Նման դեպքերում շիրմաքարը հանվում է, դրվում շիրիմի կողքին, մինչև աշխատանքներն ավարտվեն ու նորից կանգնեցվի իր տեղում: Այնպես որ հերոսի շիրմաքարը չե՛ն կոտրել, վերանորոգելու համար է հանվել»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը