Ներքին Խոսք 3 տարի առաջ - 09:17 31-05-2023

Փաշինյանի «ախրանիկը» զենքը պահել է անհետ կորածի հոր վրա

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողերն ու հարազատները պարբերաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, հարցեր ուղղում նրան։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ 2020 թվականին, երբ Փաշինյանը նոր էր սկսում ծնողների հետ հանդիպել, Կառավարության շենքում միջադեպ է գրանցվել ծնողների և Փաշինյանի անվտանգության աշխատակիցների միջև։

«Եղբորս տղայից որևէ լուր չկար, հանդիպում էին պահանջել Փաշինյանի հետ, նա էլ ընդունել էր։ Կառավարության շենք մտնելիս իրենց ստուգել են, նոր թույլ տվել առաջանալ հանդիպման սրահ։ Բանն այն է, որ եղբորս ոտքը պրոթեզավորված է, երբ հանդիպումն ավարտվել է, ոտքի են կանգնել, որ դուրս գան, պրոթեզից ձայն է եկել, Փաշինյանի «ախրանիկը» միանգամից զենքը պահել է եղբորս վրա։

Մարդ ինչքան ստոր պետք է լինի, որ զոհվածի, անհետ կորածի ծնողի վրա զենք պահի ու այն դեպքում, երբ խուզարկել, հատուկ սարքերի միջով անցկացրել, նոր թույլ էին տվել մուտք գործել շենք։

Այդ միջադեպից հետո եղբայրս այլևս չգնաց այդ հանդիպումներին, թքած ունենք Նիկոլի վրա էլ, իր թիմի վրա էլ։ Մեր տղերքին վարի տվեցին, հիմա էլ անցել են ծնողներին։ Իմ ասածները կարող են փաստել նաև այդ օրը Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա գտնված անհետ կորած զինծառայողների ծնողները»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդ օրը ծնողներին սպառնացել են, որ ոչ մի հայտարարություն չանեն միջադեպի մասին․ «Ասել են, եթե այս ինֆորմացիան լրագորղների ականջը ընկավ, ապա լավ իմացեք, որ դրանով առաջին հերթին վնասելու եք ձեր տղաների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներին»։

Անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև զոհված զինծառայողի ազգականի խնդրանքով՝ իր անունը չենք հրապարակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի