Մամուլ 3 տարի առաջ - 08:05 31-05-2023

Հայկ Մարությանը չի կարողանում թիմ հավաքել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար:

Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երեւանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ:

Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները եւս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը