Մամուլ 3 տարի առաջ - 08:34 30-05-2023

Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այս տարիների ընթացքում ցանկացած միջոցի դիմել է բոլոր ոլորտները քպացնելու համար: Բացառություն չեն նաև ՏԻՄ-երը: Բացի ընտրական գործընթացներում Հայաստանի երեսնամյա պատմության համար աննախադեպ վարչական ռեսուրս կիրառելուց, այդ թվում՝ իրավապահների կողմից մրցակիցների վրա տոտալ ճնշումները, այն համայնքներում, որտեղ, այդուամենայնիվ, պարտվել են, քպականներն ամեն ինչ անում են նոր ընտրությունների հասնելու համար՝ ի մասնավորի ավագանու աշխատանքները ձախողելու փորձերով և նիստերին չմասնակցելով: Մեր տեղեկություններով, վերջին «գործելաոճը» նրանք կիրառում են նաև այն համայնքներում, որտեղ իրենց մասնակցել-չմասնակցելը ոչինչ չի որոշում:

Դրանցից մեկը Տաթև խոշորացված համայնքն է, որտեղ պարտված ՔՊ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում ավագանու նիստերին: Եվ ահա, օրերս կայացած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամ զրկվել է մանդատից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։

Հիշեցնենք, որ 2021 թ. նոյեմբերին կայացած ընտրություններից հետո Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության և «Շանթ դաշինք» խմբակցության միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որի համաձայն, համայնքի ղեկավար էր ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա