Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:22 29-05-2023

Բացառվում է, որ ընդդիմադիր մեկը 4 տ կոկաին բերեր

Հայտնի խոսք կա․ «Վարսավիրները որբի գլխին են սովորում մազ սարքել»։ Հայաստանը որպես երկիր, որպես սուբյեկտ այն որբն է, որի գլխին բոլորն ուզում են վարսավիրություն սովորել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագումյանն՝ անդրադառանալով Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկաինին, ինչպես նաև Իտալիայում հայտնաբերված 2,7 տ կոկաինին, որն ուղարկվում էր Հայաստան։

«Այն պրոցեսները, որ տեղի են ունենում ՀՀ-ում, աշխարհին ցույց են տալիս մի բան՝ կա տարածք, որն ունի պետության կարգավիճակ, բայց էդ պետության ղեկավարներն ամեն ինչ անում են, որ այդ պետությունը որպես սուբյեկտ հանդես չգա, գոյություն չունենա»։

Իսագումյանն ընդգծեց, որ Հայաստանում իշխանություն, պետական ինստիտուտներ որպես այդպիսին չկան։ «Օրինակ, հիմա ամբողջ Երևանով մեկ կայքեր կան, որտեղ կարող ես գրել, թե քեզ ինչքան թմրանյութ է պետք, օնլայն վճարում կատարել ու գիշերը կարող ես գնալ, ինչ-որ տեղից վերցնել այդ թմրանյութը։

Այսինքն, բաներ են ասում, որ հավատդ էլ չի գալիս, հետևաբար Հայաստանում բավական մեծացել է թմրանյութերի շրջանառության ծավալը»։

Նա ընդգծեց, որ չի բացառվում, որ համաշխարհային մեծ ազդեցություն ունեցող նարկոկորտելները կարող են Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվել և Հայաստանի միջոցով, որպես տրանզիտ երկիր, ուղարկել ցանկացած իր։

Չնայած դրան, ըստ Իսագուլյանի, ասել, որ Հայաստանում 4 տոննա հնարավոր է իրացնել՝ ուղղակի չափազանցություն է։ «Վերջապես որևէ մեկը պետք է այդքան վճարունակ լինի Հայաստանում, որ այդ 1 մլրդ դոլար արժողությամբ թմրանույթը գա Հայաստան ու իրացվի այստեղ, դա առնվազն անհնար է։

Հայաստանը կարող էր միայն որպես տրանզիտ երկիր հանդես գար, դա տրանզիտ ճանապարհով պետք է գնար, ո՞ւր՝ հայտնի չէ»։

Իսագումյանն ասաց, որ առավելագույն խմբաքանակը, որ եկել է Հայաստան ու հայտվաբերվել է՝ տարիներ առաջ է եղել, երբ Իրանից Հայաստան ներմուծման ժամանակ հայտնաբերվել է, այն էլ ոչ թե գերմաքուր կոկաին էր, այլ խոտի զանգված էր։

«Հարցն այն է, որ երբ մենք ասում ենք «երկիր», պետք է նկատի ունենանք, որ պետական կառույցները գտնվում են իրենց բարձրության վրա, բայց երբ այդ մարմինների խնդիրը մեկն է՝ սպասարկել Նիկոլի անձնական ցանկությունները, այդ կառույցներն այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում։

Երբ Նիկոլը տեղից տեղ է գնում, մի քանի 1000 հոգի սպասարկում են նրա գնալ-գալը։ Մենք որևէ ժամանակ նման շարասյունով երթևեկ չենք ունեցել։ ԱԱԾ-ն զբաղված է միտինգներ ցրելով, սրա-նրա քաղաքական հեռախոսազանգերը լսելով։

Այսինքն, եթե իրենք նկատեին էլ, որ ինչ-որ մեկը տնտեսական հանցագործությամբ է զբաղվում ու, եթե դրա մեջ էլ որևէ իշխանավոր կա, վստահաբար նրանք դա աչքաթող են անելու։

Առանց այն էլ մեր իշխանություններն իրենք են չէ՞ ասում, որ նարկոտիկը լավ բան է, մենաշնորհներ են թույլ տալիս, իրենց բարեկամներին թույլ են տալիս, որ այդ տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվեն։ Պարզ է, չէ, որ այդ մարդիկ նրանք էլ ինչ որ մեկի շնորհիվ անում են Հայաստանում, ու հավատացեք, այդ ինչ-որ մեկը չի կարող լինել ընդդիմության ներկայացուցիչ։

Ակնհայտ է, որ այստեղ միայն ու բացառապես իշխանության ներկայացուցիչը կարող է այս ամենում դերակատարություն ունենալ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին