Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 10:57 29-05-2023

Եկամտային հարկը Հայաստանում էականորեն նվազեցրել ենք․ Նիկոլ Փաշինյան

Եկամտային հարկը Հայաստանում էականորեն նվազեցրել ենք, և նվազեցումը շարունակվում է: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, երբ 2021-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել 2022-ի բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով պակաս: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2022-ի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավել է 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով: Իսկ 2017-ի նկատմամբ 2022-ի հարկային եկամուտները ավել են 2 մլրդ 20 մլն դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հաշվի է տեղի ունեցել բյուջեի եկամուտների այս աճը, Փաշինյանը երեք գործոն նշեց. «Առաջինը տնտեսականն աճի ցուցանիշներն են, երկրորդը ստվերի կրճատումը, երրորդը այն բարեփոխումները, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»,- ասաց վարչապետը:

«2023-ի ապրիլին հավաքագրվել է 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ-ում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել:

Օրինակ, 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Այսինքն 2018-ի ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավել ավելացել են»,- ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով այս տարվա 4 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտներին, Փաշինյանն ասաց, որ այս տարվա 4 ամիսներին ավելի շատ գումար է բյուջե մուտքագրվել, քան 2000-2010 թվականներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում:

«Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին»,-ասաց վարչապետը:

Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն է վճարել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում