Ներքին 3 տարի առաջ - 17:41 28-05-2023

Մեզ պակասում են խելացի առաջնորդներ. Ռուբեն Վարդանյան


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հանրապետության տոնի առիթով գրել է․

«Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը` 105-ամյակը: Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ:

Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը: Կռվեցինք, որովհետև չկռվելը լինելու էր կործանարար: Կռվեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնությունները, հակասությունները ու համախմբվելով պետություն ունենալու գաղափարի շուրջ: Հենց այդ պատճառով եմ ես հաճախ կրկնում, որ այսօրվա իրավիճակը դա Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար:

Մենք Առաջին հանրապետությունը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաև 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած և պայքարի դուրս եկած շարժման մասնակիցների ժառանգներն ենք:

Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում են լսել սթափ գնահակատաններ: Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կլինեն մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը:

Այս օրը նաև պետության ու պետականության գնահատման օր է: Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից: Մենք պետք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարվա կտրվածքով ու գործել ուժեղ պետություն կառուցելու տրամաբանությամբ:

Ուղերձս կամփոփեմ Նժդեհի խոսքերով. «Միթե՞ հնարավոր է խոսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողությունը: Ո’չ, ո’չ, դա ոչ ոք չի հաջողի: Այդ նվիրական թվականը կխորհրդանշի հայրենիքն ու իր անկախությունը, հայրենիքը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ կապրի...»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում