Արտաքին 3 տարի առաջ - 17:30 27-05-2023

Ադրբեջանի նախագահն այցելել է օկուպացված Քարվաճառ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի Հանրապետության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով Բաքվի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի (Շահումյան-խմբ) շրջան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Քարվաճառում Ալիևը մասնակցել է երկու գյուղերի հիմնարկեքի, ինչպես նաև երկու փոքր հիդրոէլեկտրակայանների բացման արարողությանը։

Ալիևին զեկուցել են Քարվաճառի տարածքում կառուցված ճանապարհների, թունելների, ինչպես նաև Քարվաճառ-Բերձոր մայրուղու վրա 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիս ամիս կատարված աշխատանքների մասին։ Վերջինս միևնույն ժամանակ մասնակցել է նաև Քարվաճառի զինվորական հոսպիտալի բացմանը, բնակելի թաղամասի և 960 աշակերտ ունեցող դպրոցի հիմնարկեքի արարողությանը։

Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերը չէին կարողացել վերահսկողություն սահմանել անգամ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, և շրջանը Բաքվի վերահսկողությանը հանձնվեց միայն պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան