Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:21 23-05-2023

Հայկական շարժման համար հաղթանակներ են հարկավոր, դա կփոխի ամբողջ իրավիճակը երկրում


Հրանտ Մելիքյանը «Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկման ընթացքում ասաց.

«Մենք ունենք անձի պաշտանմունք, որը ստեղծվել է 1918 թվականից Նիկոլ Փաշինյանի անձի վերաբերյալ, շատերի համար թվում է, թե դա օրգանիկ գործընթաց էր, դա ամբողջությամբ կառավարվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նույնը տեղի է ունեցել Խորհրդային միության ժամանակ Ստալինի կողմից»։

Անդրադառնալով երկրում տիրող տրամադրություններին՝ Մելիքյանն ասաց, որ վերջին հարցումներից մեկում տրվել են հարցեր, թե ինչ ձեռքբերումներ և կորուստներ ունենք այս իշխանության ներքո։ «43%-ը նշել է, որ ձեռքբերում չունենք, 21%-ը չի կարողացել որևէ ձեռբերում նշել, միայն 6%-ն է ասել, որ կորուստներ չկա։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչպիսի տրամադրություններ կան։

Զանգվածային գիտակցություն առ այն, որ էսօրվա իրավիճակը կործանարար է՝ կա, բայց դա պետք է գործողության վերածվի, որի լավ օրինակը կարող է լինել Հայաքվեի գործընթացը։

Մարդկանց մոտ կա սպասելիք, որ գործընթացը, որի մեջ իրենք կարող են ներգրավվել, չի լինելու էքսկլյուզիվ, այլ լինելու է ինկլյուզիվ, այսինքն՝ բաց բոլորի ներգրավվաղության համար և լինելու է մինստրիմ գործընթաց»։

Ըստ Մելիքյանի՝ այս իշխանությունները հակաարցախյան իրենց քաղաքականության մեջ օգտագործել են զանգվածային կեղծիքի և հետճշմարտության գործիքակազմը։

«Մարդիկ չէին կարողանում ճիշտ տեղեկությունը սխալից տարանջատել և նրանց հեշտ եղավ խաբել։ Այժմ ժողովրդի մեդիագրագիտությունը էապես աճել է և արդեն էդ խաբեությունը այդքան շատ չի աշխատում։ Հայկական շարժման համար, հատկապես վերջին տարիներին դա երևում է, հաղթանակներ են հարկավոր, թող լինեն միջանկյալ հաղթանակներ, դա արդեն ինքնին փոխելու է ամբողջ իրավիճակը երկրում։

Պարտադիր չի միանգամից բոլոր հարցերը լուծվեն։ Պատմական լինելիության հարցն է դրված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, և ներկա իշխանությունները, տեսնում ենք, որ հենց Ադրբեջանի և Թուրքիայի տրամաբանությամբ են գործում և իրենց բոլոր նարատիվները վերարտադրում են Հայաստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային