Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:29 23-05-2023

Այլևս բավական է այս թատերախաղին․ թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այլևս բավական է այս թատերախաղին: Տարիներ ձգեցիք և թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը, դուք բոլորդ, որ կոչված էիք պետություն կառավարելու, երկիր հզորացնելու ու շենացնելու և ազգ կերտելու:

Դուք բոլորդ՝ քաղաքական և այլևայլ գործիչներդ, այդպես էլ մնացիք անձնապաշտ՝ կույր դառնալով Հայրենիքի ու Ազգի շահերի առջև: Մարգարե էիք դարձել, կանխատեսություններ ու վերլուծություններ էիք անում, աղմուկ, աղաղակ, լաց ու կոծ էիք անում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ո՞վ էր ձեզ շղթայել, որ տեսնելով մեծ վտանգը՝ ոչինչ չարեցիք այս ողբերգական օրերը, տարիները ժամանակին կանխելու համար...

Պետությունն արյունաքամ էիք արել, ամեն ձևով նաև հոգին՝ Հայոց Եկեղեցին էիք ուզում տկարացնել, հեղինակազրկել, անշնչացնել: Առաջինն արեցիք, ստացվեց, սակայն Աստծո Սուրբ Եկեղեցու առջև դուք բոլորդ թուլացաք ու ընկաք, ձեր մեքենայություններն էլ քանդվեցին ու ոչնչացան:

Այլևս բավական է ձեր այս քաղաքական նենգ, հիշաչար ու նվաստ խաղերին, թատրոնին: Ձեր մեջ գտեք մի կաթիլ խղճի խայթը և շտկեք ձեր սխալները, վերացրեք ձեր գործած ավերները, գոնե մասամբ մաքրեցեք ձեր ճակատի խարանը: Միևնույն է, Հայոց անաչառ ու անկաշառ, իմաստուն ու արդար Պատմությունը տալու է ձեր գնահատականը: Ժամն է, որ ազնվության ու արիության մի գործով՝ ձեր պաղած սրտերում շողացնեք առ ձեզ Տիրոջ ողորմության հույսը:

Հայաստանը պետք է հառնի, հայը պետք է ելնի. թող դա չլինի ձեր անձերն ու անունները ոտքի կոխան դառնալու գնով:

Առաջնորդեցեք ժողովրդին, սրբագրեք ձեր ուրացումը, դուրս եկեք ձեր դերերից»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ