Ներքին 3 տարի առաջ - 18:13 18-05-2023

ՆԳՆ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով եղել է Երևանի փրկարարական վարչությունում

Այսօր՝ մայիսի 18-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այց է կատարել Երևան քաղաքի փրկարարական վարչություն։

Տնօրենին ուղեկցում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։

Այցի հիմնական նպատակն էր քննարկել նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, առաջիկայում սպասվող կամավոր ատեստավորման հարցերը և օրակարգային մի շարք խնդիրներ։

Գերատեսչության ղեկավարը հանդիպում-քննարկում ունեցավ ԵՓՎ ղեկավար կազմի և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ։

Հանդիպման մեկնարկին ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․Կիրակոսյանը ներկայացրեց ընթացիկ աշխատանքերը, առկա խնդիրները, հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական և գույքային հագեցվածությունը, ջոկատների շենքային պայմանները, ենթակա անձնակազմի պատրաստավածության և այլ աշխատանքային հարցեր։

ՓԾ տնօրենը կարևորեց անձնակազմի կամավոր ատեստավորման հարցը, հանձնարարեց ուսումնական պարապմունքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստվածությանը և նշեց, որ նախատեսվում է առաջիկայում ատեստավորման փուլը սկսել կրտսեր անձնակազմից, որը կնպաստի աշխատավարձի բարձրացմանը։

Կ. Ցուցուլյանն այնուհետև անդրադարձավ նախատեսվող փրկարարական համազգեստի փոփոխության հարցերին, նշելով, որ դրանք գտնվում են ընթացիկ փուլում. դիզայնի ընտրության և հարմարավետության հարցում հաշվի են առնվել նաև արձագանքող անձնակազմի կարծիքները։

Հանդիպման ընթացքում ՓԾ տնօրենը հանձնարարեց խիստ հետևողական լինել կարգապահության, համազգեստի կրման հարցերին, անդրադարձավ տրանսպորտային միջոցների բարելավման, անձնակազմի համալրման կարևորությանը։

ՓԾ տնօրենը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց նոր կառուցվող բազմահարկ շենքերի հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովման խնդրին, մասնավորապես՝ 16 և ավել բարձր հարկայնություն ուենցող շենքերում հատուկ հակահրդեհային տեխնիկայով վերազինման հարցերին, ինչպես նաև կարևորեց քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությունը։

Ավարտին փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանը վստահեցրեց, որ անձնակազմի համալրման, տեխնիկական վերազինման, շենքային ու գույքային պայմանների բարելավման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը