Մամուլ 3 տարի առաջ - 08:38 18-05-2023

Մեկօրյա հիշողությամբ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արագածյան (դե, Արարատը արդեն մեծն Փաշինյանն արգելել է) դաշտի վրա բացվում էր մայիսյան շքեղ առավոտներից մեկը: Արևը շողում էր, բայց սառը, դողահարույց քամիներ էին փչում: Բազմույթն ինքնամոռաց քննարկում էր... տխուր աչքերով երգեր արտասանող մի անձնավորության մեղադրանքներն առ այն, որ Կոմիտասը ժամանակին ջնջել է մուղամի նոտաներն ու համաշխարհային երաժշտության այդ անկրկնելի գոհարը դաժանաբար խլել մեզանից: Ճիշտ է, այդ դեպքում հարց է ծագում, թե «մենք» ասելով՝ արտասանաերգողն ո՞ւմ կամ ի՞նչ ազգության նկատի ունի, եթե «մուղամն» իրենն է համարում: Այ, այս կարգի բուռն քննարկումներ էին ծավալվել ու շարունակում են ծավալվել:
Ու դա մի հասարակության մեջ, որին դրանից բառացիորեն մեկ օր առաջ տեղեկացրեցին, որ իր երկրի ղեկավար համարվողը լիովին համաձայն է, որ թշնամին ջարդուխուրդ անի իր ողնաշարը, կտրի իր կենսագոյության ու անվտանգության հիմնական երաշխիք Արցախը: Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Նիկոլ Փաշինյանը հրաշալի հաշվել է հայկական հանրության, այսպես կոչված, ատամնաշարը՝ ծնոտներով հանդերձ: Հաշված է եղել էն գլխից, այն է՝ ի սկզբանե: Այ, եղավ Բրյուսելում նրա ու Ալիևի հանդիպումը, որի հետևանքով, ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ մեկնաբաններ, Նիկոլ Փաշինյանը գործնականում ուրացավ Արցախը, այն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Դրան հաջորդեց վիրտուալ սոցհարթակների ու ցանցերի հայկական տիրույթում անեծք-հայհոյանք-վրդովմունքի ալիքն ու՝ վերջ:

Ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը՝ մեկ օր: Բավական էր, որ «կողքից» Կոմիտասի մասին վերը կիսամեջբերյալ արտահայտությունը հնչեր եթերում, շատերը համերաշխորեն շեղվեցին դեպի այդ կողմ: Իբր դա քիչ էր, Իտալիայում էլ բռնեցին ու համարյա 3 տոննա կոկային հայտնաբերեցին Էկվադորից Հայաստան ուղարկվող մի քանի տասնյակ տոննա բանանի արկղերի միջակայքում: Նման աննախադեպ խմբաքանակի թեման անհնար էր բաց թողնել: Միանշանակ: Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս: Դե, երեկվա մի տոննան էլ՝ համարեք լուրջ հավելում... Ու դուք ուզում եք, որ «մեկ օրվա հիշողությամբ» ինչ-որ բանի հասնե՞նք: Չէ, իհարկե, դեռ անհույս չէ, բայց, համաձայնեք, չափազանց տխուր է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան