Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:45 17-05-2023

Մեքենայի ղեկին կին է եղել և Աշոտ Փաշինյանը, ուրիշ ոչ մեկը չի եղել․ զոհվածի ծնող

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։

Oragir.News-ը զրուցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էրիկ Եղիազարյանի հոր՝ Էդուարդ Եղիազարյանի հետ։

Մեր հարցին, թե ինչ է տեղի ունեցել դատարանի բակում, Եղիազարյանն ասաց․ «Բակում հավաքված էինք, տեսանք՝ Աշոտիկը գալիս ա։ Ընդամենը մեր Գայանը մոտեցել ա իրան, ասել՝ արի նստենք, 2 բառ զրուցենք։ Ասեց՝ հարց չկա։ Նստում են մեքենան։ Ոչ մեկը իրեն չի մոտեցել։ Մենք ունենք նկարահանած, որ իր ոտով գնացել, նստել ա ավտոն»։

Եղիազարյանն ասաց, որ մեքենայի ղեկին կին է եղել, մայր, եղել է Աշոտ Փաշինյանը, ուրիշ ոչ մեկը չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը