Ներքին 3 տարի առաջ - 19:47 17-05-2023

Մարդիկ անկեղծ չեն պատասխանում քաղաքական թեմաներով հեռախոսային հարցումներին

«Հեռախոսային հարցում են անցկացրել, ոչ թե դեմ առ դեմ։ Դրանից առաջ ամերիկյան կազմակերպությունը անց էր կացրել համարյա նույն բովանդակությամբ հարցումներ, բայց դեմ առ դեմ։ Հայաստանում հեռախոսային հարցումները՝ քաղաքական թեմաներով, երկրի այս վիճակում համարվել են ոչ հավաստի, որովհետև հեռախոսով մարդիկ հակված չեն անկեղծ պատասխանելուն»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։

Նա նշեց, որ հեռախոսային հարցումների մասին որևէ մեկնաբանություն տալն առանձնապես անիմաստ է, քանի որ այդքան էլ ստույգ թվեր չեն․ «Քանի որ հեռախոսային համարով զանգահարում են ավելի շատ բջջային համարներին, չեն կարող իմանալ, թե տվյալ մարդն այդ պահին որտեղ է, գուցե երկրում չէ, գուցե ռոմինգ է արել և ուրիշ երկրում է գտնվում։ Եվ մի պահ էլ կա, հեռախոսային հարցումների ժամանակ ավելի զգուշավոր են, քանի որ մտածում են, որ իրենց կարող են ձայնալսել, ձայնագրել դրա համար հատկապես քաղաքական հարցումների ժամանակ անկեղծ պատասխաններ ակնկալելն անիմաստ է։ Խուսափում են հեռախոսով քաղաքական հարցեր քննարկել, մտավախություն կա, որ իրենց հետո ինչ-որ տեղ կկանչեն, պարզաբանում կպահանջեն և այլ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, տեղի էր ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրել էր քաղաքական գործիչների վարկանիշներ, ավագանու ընտրությունների, սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ «Թուք ու Մուր» խորագրով հետազոտության արդյունքները։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին