Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:15 17-05-2023

Եթե այս իրավիճակը ստեղծվեր 2019-ին, 4 տարի Երևանը պետք է մնար առանց քաղաքապետի՞. Մեսրոպ Առաքելյան

Կառավարությունը պարտավոր է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։ Այս մասին այսօր ՀՀ Վարչական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցության անունից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Առաքելյանը նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որը հենց օրենքն է պահանջում։ Առաքելյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները հաջողելուց հետո կարող են իշխանափոխություն անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը