Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:42 17-05-2023

Կանեփը թմրամիջոց չէ, այն տարիներ շարունակ վարկաբեկվել է․ ՔՊ-ական պատգամավոր

Կանեփ բույսը մեր երկրում այնքան հնուց է աճում, որ փողոցներում էլ անգամ կա։ Հայաստանի ամբողջ տարածքում կանեփ կա, եթե այդպես պայքարում ենք, եկեք ամբողջ կանեփը հավաքենք վառենք։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը։ «Շատ լավ է թմրամիջոցների դեմ պայքարելը, բայց էն, ինչ մենք ընդունել ենք այս օրենքով, դա պետությանն օգուտ բերելու համար ենք արել», - նշեց պատգամավորը։

Ըստ Ցիրունյանի՝ արտադրական կանեփը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այն վերականգնում է նաև հողերի վիճակը։

«Տեխնիկական կանեփն ամբողջ աշխարհում մեկ տարի ցանում են փչացած, կավացած, աղակալած հողերում, քանի որ այս բույսը ջուր չի պահանջում, ինչից հետո այդ նույն հողում կարելի է երեք տարի լոլիկ ցանել։ Այն այդքան հարստացնում է հողը։ Այն նաև օգտակար բույս է։ Խնդրում եմ վերաբերվել շատ ավելի մտածելով, որ էնպես անենք՝ օգուտ բերի այս օրենքը, ոչ թե պայքարենք մարդկանց դեմ, ովքեր ուզում են զբաղվել սրանով», - ասաց պատգամավորը։

Նա նաև խնդրեց նման քննարկումների ժամանակ չկիրառել թմրամիջոց բառը․ «Մեր հասարակության հետ հարկավոր է խոսել, հասկացնել, որովհետև մարդկանց մոտ տպավորված կարծրատիպեր կան, երկար տարիներ որպես բույս կանեփը վարկաբեկվել է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր