Ներքին 3 տարի առաջ - 22:30 16-05-2023

ԵՊՀ-ում կադրերի դեֆիցիտ է

ԵՊՀ-ում կադրերի դեֆիցիտ է։ Ռաֆայել Բարխուդարյանը նշանակվել է «Աշխարհագրություն» ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ավարտվել է մեր երկրի ամենաերկար իշխանություններից մեկը՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի 43-ամյա «ինքնակալությունը»։

Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում Մարատ Գրիգորյանի չընտրվելուց հետո «բազառներ» են սկսվել։ Մասնավորապես, հօգուտ նրա 38 ձայն է եղել, նրա օգտին քվեարկել է հին գվարդիան՝ Արծրուն Ավագյանի, Ռուբեն Մելքոնյանի, Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ, որոնց միացել է նաև ուսխորհուրդը։ Ռեկտորի աթոռին նստող Հովհաննես Հովհաննիսյանի կադրերը և ռեկտորատը դեմ են քվեարկել։ Գրիգորյանը կռիվ է արել Հովհաննիսյանի հետ, թե «բա երեսիս ժպտում էիր», իսկ ռեկտորը նշել է, որ իր ժպիտը ոչինչ չի նշանակում։

Այժմ արդեն ֆակուլտետի դեկանի պաշտոնում ժ/պ է նշանակվել մինչեւ նոր ընտրություն։

«ԵՊՀ-ի վերաբերյալ հարյուրավոր հոդվածներ և գրառումներ եմ հրապարակել, սակայն Բ.Ռ-ի մասին գրելու գրեթե բան չկա: Երբեմն այդպես լինում է՝ մարդը կա, սակայն, միաժամանակ՝ չկա: Միակ նշանակալի իրադարձությունը, որին «մասնակցել է» Բ.Ռ-ն՝ 2020թ հունվարին ԵՊՀ-ում «Հրապարակ» օրաթերթի արգելելն էր: Ընդ որում, նույնիսկ այդ հարցում Բ.Ռ-ն և՛ կար, և՛ չկար: Կարծում եմ, որ շուտով ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետը նույնպես և՛ կլինի, և՛ չի լինի: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում աշխարհագրություն ուսուցանեին, որպեսզի Էկվադորից բացի նաև Կոլումբիայից կոկաին ներմուծվեր: Սակայն, ունենք Բ.Ռ. և պետք է դրանով բավարարվենք: Եվ, ո՞վ գիտի, միգուցե Բ.Ռ-ի՝ աշխարհագրության ֆակուլտետի դեկան լինելու օրոք, կոկաինը Հայաստան ներմուծվի ոչ թե Էկվադորից կամ Կոլումբիայից, այլ ԵՊՀ-ի, օրինակ՝ արևելագիտության ֆակուլտետից»,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի