Ներքին 3 տարի առաջ - 18:24 16-05-2023

Տեղում և Կոռնիձորում համայնքների ղեկավարների մասնակցությամբ ծեծկռտուքներ են եղել

Սահմանամերձ Տեղ ու Կոռնիձոր համայնքներում մթնոլորտը բավական լարված է: Oragir.News-ի տեղեկություններով՝ թեև սահմանային իրավիճակը հանգիստ է, ու կրակոցներ չկան, սակայն կռիվներն ու վիճաբանությունները համայնքերի ներսում գրեթե ամեն օր են։

Տեղի բնակիչները պատմեցին, որ մոտ 20 օր առաջ տեղի ունեցած մեծ վիճաբանությունից հետո, երբ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եւ համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, համայնքում կռիվներն ու վեճերը դարձել են գրեթե ամենօրյա։

Մի քանի օր առաջ էլ Կոռնիձորից մի քանի երիտասարդներ իրենց համայնքի ՔՊ-ական գյուղապետին են ծեծել։

Վիճաբանությունների առիթն է դառնում այն, որ ՔՊ-ական համայնքապետերը գյուղի բնակիչների հետ զրույցներում հաճախ խոսում են այն մասին, թե տեսաք՝ ինչ ուզում էին, տվեցինք, ամեն ինչ կարգավորվեց։ Բնակիչներն էլ հակադարձել են, թե դու ինքնասիրություն ունե՞ս ։

Տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանի հետ, նա Oragir.News-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները։

«Չէ, չէ, էդպիսի բան չկա»,-ասաց Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից