Ներքին 3 տարի առաջ - 18:09 16-05-2023

Ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով Ուզբեկստանում է

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է քաղաք Սամարղանդում (Ուզբեկստանի Հանրապետություն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ՖՆ ներկայացուցիչներն այցի առաջին օրը՝ մայիսի 16-ին, հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Երևանում կայանալիք ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպմանը։

ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը Հայաստանը մասնակցում է հյուրընկալող հաջորդ երկրի կարգավիճակով:

Գործարար համաժողովին Հայաստանին հատկացված է առանձին տաղավար, որտեղ ներկայացված է երկրի ներդրումային միջավայրը, և հավանական ներդրողները կարող են ծանոթանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հիմնական հնարավորություններին ու առավելություններին։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը