Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:30 16-05-2023

Նիկոլը ինքն իր հնարքի տակ է մնացել․ Ռուստամյան

Ես բրյուսելյան բանակցություններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը. միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրեք, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»,- ասաց նա:

Ռուստամյանը նկատեց, որ Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողություններով հարցեր է լուծում, և սա դառնում է նորմ այսօրվա աշխարհում. «Նշանակում է մենք մեր ուժի աղբյուրները ոչ թե պետք է ցամաքեցնենք, այլ այդ աղբյուրները օգտգործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թե չէ գալու են մեզ մեր տանը մորթեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ Փաշինյանն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ հայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիվ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600:

«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթե մենք դրան համաձայնում ենք, եթե Նիկոլը վեր է կենում և հստակ ասում այն պահանջը, որը Ալիևն է դրել իր առաջ, որ պետք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»… Մենք մոտեցել են դրան, մի օր դա հստակ ասվելու է: Արդեն ասված է, ըստ էության, ովքեր հասկանում են, արդեն հասկացել են դա: Մյուսները պետք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը:

Այսօր մենք հայության բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունը պետք է օր առաջ վերականգնվի, իսկ դա չի կարող կայանալ հանձնվելու գաղափարի շուրջ, պետք է կայանա պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն և ինքնաոչնչացում»,- ընդգծեց Ռուստամյանը:

Ռուստամյանը նշեց, որ որևէ հայեցակարգված գործընթաց, թե մեր արտաքին դիվանագիտական մարզում, թե անվտանգության խնդիրները լուծելու առումով, մենք պարզապես չունենք:

«Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով մենք փորձենք մեր անվտանգությունն ապահովել և մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկություն է ունեցել 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն հետո փոշմանել է, Ռուստամյանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին հայտարարել, եթե գործը կատարված չէ: Սա էլեմենտար տրամաբանություն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք և բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում և օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ-ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»:

Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կգանք, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարված է մեզ, այսինքն մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցի մեջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր և դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձևով աշխատել չի կարելի»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է