Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:00 16-05-2023

Արայիկ Հարությունյանի հաստ բդերն ու երկար ձեռքերը․ Մենուա Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործով ընդդիմախոսներին չեզոքացնելու ու լռեցնելու իշխանական փորձերը հասել են ԵՊՀ դասախոս, նախկին պրոռեկտոր, «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանին։

Երիտասարդ քաղաքական գործչին իրավապահները մեղադրում են չարաշահումների մեջ, որոնց արդյունքում իբրև թե պետության պատճառվել է 5,7 մլն դրամի վնաս։

Խոսքը մանավորապես վերաբերում է 2016 թ-ի մայիսին իրականացված գնումների մի գործընթացի, որի արդյունքում կենցաղային տեխնիկա՝ կոնդիցիոներ, հեռուստացույց, արդուկ և այլ ապրանքներ են ձեռք բերվել համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի շենքի հյուրատան համար։

Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքով կազմվել էր մրցութային գնահատող հանձնաժողով, որի կազմում է եղել նաև Մենուա Սողոմոնյանը։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի հայտ ներկայացրած սուբյեկտների հայտերը, հաղթող է ճանաչել այն սուբյեկտին, որը առաջարկել է առավել ցածր գին։

Ընկերությունը տեխնիկան ձեռք է բերել, հյուրատունը կահավորվել, հյուրերը տարիներ շարունակ եկել- գնացել ու բոլորը մոռացել են գործարքի մասին, բոլորը բայց ոչ «թավշա հեղափոխականներն», ովքեր «ոչ բռնի հեղափոխությունից» հետո համալսարանի հանդեպ հետապնդումների շրջանակներում սկսեցին ստուգել համալսարանի ֆինանսական գործարքները ու 2018 թ-ի վերջին հայտարարեցին, թե իբրև 700 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել։

Ամենածիծաղելին այն է, որ Սողոմոնյանին մեղադրում են գնումների գործընթացի ընթացակարգի չափանիշները չպահպանելու մեջ, մասնավորապես, չափանիշներից մեկն այն է, որ հաղթած սուբյեկտը պետք է իր ներկայացրած հայտի կեսից ավելիի չափով վերջին 3 տարիների ընթացքում գործարքներ արած լիներ։

Իրավապահները գտնում են, իբրև թե համապատասխան փաստաթղթեր հաղթող ընկերությունը ցույց չի տրվել, ու այստեղ է, որ իրավապահները կասկածներ ունեն, թե իբրև Սողոմոնյանը ցուցաբերել է անձնական ու խմբային շահագրգռվածություն՝ այդ սուբյեկտին հաղթող ճանաչելով։

Գործի շրջանակներում նաև պարզել են, որ իբրև թե կազմակերպությունը գնումն արել է այլ տեղից ու ավելի էժան։ Միայն թե՝ գնումների գնահատող հանձնաժողովի անդամը որևէ լիազորություն կամ իրավասություն չունի շուկայի ուսումնասիրություն անելու ու պարզելու, թե որ ապրանքը որտեղ՝ ինչ գնի է, ավելին՝ հանձնաժողովը չէր էլ կարող ընկերությանը հաղթող չճանաչել, քանի որ ապրանքները հրատապ կարգով գնելու անհրաժեշտություն է եղել։

Oragir.News-ի տեղեկություններով, Մենուա Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելու հետևում կանգնած է ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը։

Բանն այն է, որ 2019 թվականին իր խորհրդական Սամվել Կարաբեկյանի միջոցով Արայիկ Հարությունյանը առաջարկել էր Մենուա Սողոմոնյանին դուրս գալ ԵՊՀ բարեփոխումների համար ընթացող պայքարից և «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունից, իսկ դրա փոխարեն դառնալ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր։

Մ․ Սողոմոնյանը հրաժարվել էր առաջարկից, ինչը Արայիկ Հարությունյանի ընկճախտի պատճառ էր դարձել։ Բայց Արայիկ Հարությունյանն ինքը չէր լինի, եթե սրանով բավարարվեր։

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղակայված և իբրև լրատվամիջոց ներկայացող Civic.am կայքը անդրադարձել է այս քրեական գործին՝ փորձելով ցեխոտել Մենուա Սողոմոնյանի ազնիվ անունը։

Հիշեցնենք նաև, որ Սողոմոնյանը «Համախմբում» շարժման ակտիվ անդամներից է, իսկ շարժումը նախաձեռնել է ստորագրահավաք, որով առաջարկում է քրեականացնել Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին