Արտաքին 3 տարի առաջ - 10:00 15-05-2023

Թուրքիայի ընտրությունների ելքը կորոշի արտասահմանյան քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը

Թուրքիայում ավարտին է մոտենում նախօրեին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական գործակալությունը։

Այս պահի դրությամբ ավարտվել է երկրի ներսում կայացած քվեարկության ամփոփման գործընթացը, սակայն արտասահմանյան երկրներում կատարված քվեարկության ամփոփումը դեռևս շարունակվում է։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49.35%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%-ը։

Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․21%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․43%-ը։

Այս պահին ամփոփվել է արտասհամյան երկրներում կատարված քվեարկության ձայների 78%-ը։ Այս համատեքստում ձայների մյուս մասի հրապարակումը չափազանց կարևոր կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանից հետո պատկերը կստահեցվի՝ Էրդողանը հաղթու՞մ է առաջին փուլում, թե՞ նախագահի ընտրությունը տեղափոխվում է երկրորդ փուլ։

Նկատենք, որ այս պահի դրությամբ արտսահմանյան քվեների արդյունքով առաջատարը Էրդողանն է՝ շուրջ 54.66% արդյունքով, իսկ երկորդ տեղում Քըլըչդարօղլուն է՝ 42.05 տոկոս արդյունքով։

Խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի առումով կրկին երկրի ներսում գործընթացն ավարտվել է, իսկ արտերկրից ստացված ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն այս պարագայում այն որոշիչ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ իշխող դաշինքը առաջատար է ձայների հստակ տարբերությամբ։

Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն այս պահի դրությամբ ստացել է ձայների 49․31%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի խորհրդարանի 600 տեղերից 321-ը։ Ընդդիմադիր Ազգ դաշինքը ստացել է ձայների 35.18%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի 213 մանդատ։ Քրդամետ Աշխատանք և ժողովրդավարություն դաշինքը, որի կազմում ընտրություններին մասնակցում են նաև Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչները, ստացել են ձայների 10․52%-ը, որը համարժեք է 66 մանդատի։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի