Ներքին 3 տարի առաջ - 14:43 14-05-2023

Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական ընդվզման առաջամարտիկներից։ Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է ազգային գաղափարախոսության տարածման ու պաշտպանության վեհ գործին՝ իր անջնջելի հետքը թողնելով մեր նորագույն պատմության մեջ։

Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցնելով բարձր պաշտոններ հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում՝ Մուրադ Պետրոսյանը անձնվիրաբար ծառայել է իր հայրենիքին և արժանիորեն վայելել հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը։ Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար։

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գաղափարակից ու զինակից ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Մուրադ Պետրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին