Ներքին 3 տարի առաջ - 11:07 13-05-2023

Որ նյութն է Ավինյանի պատիվը 18 մլն դրամով պակասեցրել

2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվել է 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Տիգրան Ավինյանը լրատվականի և լրագրողի նկատմամբ դատական հայց է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով, իսկ դատավոր Ռուբեն Բունիաթյանը մասնակի բավարարել է հայցվորի միջնորդությունը՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու վերաբերյալ, և 9-ական միլիոն դրամի չափով արգելանք է դրել Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվի և գույքի, ինչպես նաև «168․am»-ի գույքի վրա։

Խնդրո առարկա հաղորդաշարի ընթացքում լրագրողը բացահայտում է, որ Ավինյանը թաթախված է կոռուպցիոն սխեմաների մեջ։

Լրագրողը մասնավորապես նշում է, որ մինչև 2018-ը որևէ պետական պաշտոն երբևէ չզբաղեցրած, պետական կառավարման որևէ փորձ չունեցած, բանակից անհայտ հանգամանքներում ազատված Ավինյանին Նիկոլ Փաշինյանն անմիջապես նշանակել է փոխվարչապետ, ինչից անմիջապես հետո նա հայտնվել է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Նրա հիմնադրած չրի արտադրությունը 16 մլն դրամի պետական դրամաշնորհ է ստացել, իսկ տնօրեն Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղնախարար։ Իսկ քաղաքապետի տեղակալի պաշտոնում նրա նշանակումը ի սկզբանե ապօրինի էր, քանի որ այդ պաշտոնն զբաղեցնող մարդը, ըստ օրենքի, չի կարող ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Նույն կերպ նա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն է՝ ղեկավարելով շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, ինչը ևս ակնհայտ քաղաքական կոռուպցիա է։

Լրագրողը նշում է նաև, որ Ավինյանի ընտանիքը վերջին 5 տարիներին հարստանում է։ Նրա մայրն առնվազն 9 հա հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դառնալով 2 ընկերությունների համասեփականատեր։ Նաև դրանից առաջ Ավինյանիմայրը Երևանի էլիտար շենքերից մեկում բնակարան և ավտոկայանատեղի էր ձեռք բերել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին