Մամուլ 3 տարի առաջ - 08:26 13-05-2023

Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն ֆինանսավորում հենց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին՝ ճշտելու՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԶՊՄԿ-ի նվիրատվությունը «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նախ՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը նվիրատվություն չի արել, այլ քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ, որի մասին, ի դեպ, հրապարակային հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ։

Քվանտային մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, ուղղված այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելուն»,-ասաց Ստեփանյանը՝ նաև հռետորական հարց հնչեցնելով, թե իսկապես կարիք կա՞ «պարզաբանելու», թե ինչու է՞ երկրի խոշորագույն ձեռնարկությունը աջակցում նման ծրագրի իրականացմանը: Դե, ասացինք, առնվազն հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց «Իմ քայլը» հիմնադրամի հետ։ «ԶՊՄԿ-ին դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը հրաշալի կրթական ծրագիր հովանավորելու առաջարկով։ Տարեկան 12-15 երիտասարդ հնարավորություն կունենա մագիստրոսի կոչում ստանալու և Հայաստանի համար կարևորագույն գիտական ճյուղ զարգացնելու։ Բնականաբար, որոշել ենք աջակցել ծրագրին, ինչպես և աջակցում ենք տասնյակ այլ կրթական կարևոր ծրագրերի տասնյակ այլ կազմակերպությունների հետ»,- ասում է ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենը։

Հարցնում ենք՝ ուզում եք ասել, որ եթե այլ հիմնադրամ դիմեր, կաջակցեի՞ք։ Ստեփանյանն ասում է՝ այս ծրագրին՝ այո. «Ի դեպ, նման ծրագրերին աջակցելու որոշումը միանգամից չի կայացվում։ Դիմող կազմակերպության հետ աշխատում են ԶՊՄԿ սոցիալական բաժնի մասնագետները, մշակվում է պլան, դրվում են թիրախներ։ Սա նոր և հետևողական սկզբունք է լինելու ԶՊՄԿ-ում՝ բոլոր ծրագրերի դեպքում դնել հստակ խնդիրներ, տեսնել երկրի կամ համայնքի համար զարգացման կարևոր նպատակները։ Մեր ֆինանսական աջակցությունը ապահովելու է լավագույն տեղական և միջազգային մասնագետների բավական թանկ աշխատանքի վարձատրությունը, ոչ մեկի անձնական գրպանը չի գնալու։ Հուսով եմ, որ ապագա մագիստրոս պատանիներից ու աղջիկներից մի քանիսը գիտական այնպիսի բարձունքների կհասնեն, որի արդյունքում նույնիսկ այսօր մեր այս ներդրման նշանակությունը նսեմացնողները կհպարտանան այդ երիտասարդների հաջողությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում