Ներքին 3 տարի առաջ - 12:15 12-05-2023

Թշնամին Քարվաճառի կողմից ԱԹՍ է կիրառել․ ավագանու անդամ

Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, ինչի հետևանքով 2 զինծառայող վիրավորում է ստացել։

«Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է պաշտոնական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Վարդենիս համայնքի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեղի ունեցածից․

«Ժամը 10։00-ի սահմաններում թշնամին ԱԹՍ է կիրառել։ Գյուղացիների մի մասն ասում են, որ ձայնը լսելի է եղել, բայց կոնկրետ ես չեմ լսել, ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից եմ տեղեկացել։ Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ԱԹՍ-ն կիրառել է Քարվաճառի կողմից դեպի Սոթքի հանքավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերի հատվածում։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց ամեն վայրկյան սպասում ենք զարգացումների»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Թշնամին երեկ ժամը 17:10-ի սահմաններում խախտել էր հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հակառակորդը կրակել էր Սոթք, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։

Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին