Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:42 11-05-2023

Կութում Ասպրամ Կրպեյանի հետ հարցազրույցի ժամանակ թշնամին կրակեց. բացառիկ տեսանյութ

Տեղեկանալով լարված իրավիճակի մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապել են հարավարևելյան սահման՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Oragir.News-ի նկարահանող խումբը ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին հանդիպեց Կութում։ Նրանք նոր էին վերադարձել Սոթքից։ Պատգամավորը նշեց, որ թեև ճանապարհը փակ էր, և իրենց արգելվել էր առաջ գնալ, բայց հաջողվել է այլընտրանքային ճանապարհով տեղ հասնել։

«Իմ թիկունքում ադրբեջանական դիրքերն են, որտեղից հարվածներ են հասցվում հայկական սուվերեն տարածքի ուղղությամբ։ Այս դիրքերն էլ, որտեղ տեղակայված են, էլի հայկական սուվերեն տարածք են։ ․․․․Սրանք հենց այն նույն բարձունքներն են, որոնք ձնապատ էին, և որոնց պաշտպանությունը մեր երկրում իշխանությունն օկուպացրած կոլլաբորացիոնիստների հանցախմբի պարագլուխը համարում էր, որ ձնապատ տարածքներ են, և դրանց համար պետք չէ պայքարել, մինչդեռ դրանք մեր հայրենիքի բաղկացուցիչ մասն են»։

Զրույցի ընթացքում բազմիցս լսվեցին հրետակոծության ձայներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը