Ուղիղ եթեր
Տեսանյութ 3 տարի առաջ - 13:59 09-05-2023

Այս իշխանություններն ուղտից երկու բան են սովորել` մեկն ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք. Սեյրան Օհանյան

«Ուզում եմ կարևորել այն հաղթանակները, անցած ճանապարհը, որից տոգորված մենք շարունակել ենք նրանց պայքարը, ես նկատի ունեմ մեր պապերի, հայրերի սխարանքները, որոնք տարիներ անց արտացոլվել են մեր գործողություններում1992 թվականին»,-Եռաբլուրում հայտարարեց ՀՀ-ի և ԱՀ-ի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ մայիսի 9-ին հարգանքի տուրքը պետք է մատուցել նաև հայրենական պատերազմի բոլոր մասնակիցներին:

«Այս օրը մեր մեծերը մեզ նվիրել են տոն, մենք իրենց վերադարձրել ենք եռատոն»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը::

Հիշեցնելով, որ Շուշիի ազատագրման օրից բացի Մայիսի 9-ին Արցախի պաշտպանության բանակի օրն է՝ Օհանյանն ասաց. «Եռամիսանության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր համաձուլվածքի արդյունքում ենք մենք այդ հաղթանակն ունեցել: Այսօր մենք գտնվում ենք այս սուրբ վայրում՝ Եռաբլուրում, որովհետև այստեղ են հանգչած մեր հերոսները, որոնք կերտել են եռատոնը»:

Խոսելով 44-օրյա պատերամից հետո Շուշին կորցնելու, Հադրութի և այլ շրջանների բնակավայրերի մի մասը օկուպացնելու մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այս օրը մեր համար պետք է լինի պատասխանատվության օր․ «Մենք պետք է նորից բարձրացնենք մեր պայքարի ոգին: Մեր առաջնային նպատակը պետք է լինի նաև Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնելը և ադրբեջանցիներին Հայաստանից դուրս շպրտելը և Արցախի ինքնորոշման գաղափարի իրագործումը»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից շրջանառվող այն թեզին, որ թույլ ենք, չունենք ներուժ, Օհանյանն ասաց․ «Հայ ժողովուրդն ունի ներուժ. խելացի գործողությունների արդյունքում կարող ենք համախմբվել, վերականգնել մեր բանակը, բարձրացնել նրա մարտունակությունը, պայքարել մեր ինքնության համար: Այս իշխանություններն ասում են՝ մենք թույլ ենք, որովհետև իրենք չեն կարողանում ճիշտ գնահատել այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին ու արտաքին սպառնալիքները։ Իսկ առանց այդ ճիշտ գնահատականի, մենք երբևիցե չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել։ Նրանք չեն հասկանում, որոնք են այն գերակայությունները, որ այսօր անհրաժեշտություն են։ Իսկ դա մեր անվտանգությունն է, Արցախն է և մեր համախմբվածությունը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդն իմանա՝ խելացի կառավարման արդյունքում մենք շատ արագ կարող ենք վերականգնվել ու կազմակերպել մեր անվտանգության տարրերը»։

Օհանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած։

«Այս իշխանությունները, ժողովրդական խոսքով ասած, ուղտի ականջում քնած են, ուղտից էլ երկու բան են սովորել` մեկն ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք...»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ