Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:53 07-05-2023

Քննարկվել են նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի խնդիրների վերհանման հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։ Տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտել է իր գործունեության արդյունքում արձանագրած խնդիրները։

Նախարար Մինասյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ, ավելին՝ ԲԴԽ-ի հետ համատեղ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կողմից հրատապ լուծում պահանջող նորմերի վերաբերյալ մշակվել է փոփոխությունների նախագիծ։ Քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ կարծիքներ տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց արդյունքում գտնվել են օրենսդրական անհրաժեշտ լուծումներ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը