Ներքին 3 տարի առաջ - 19:19 06-05-2023

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:

Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում