Մամուլ 3 տարի առաջ - 08:14 06-05-2023

Ինչ կտա մոսկովյան հանդիպումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումը:

Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաեւ տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաեւ չի զիջելու: Եթե Երեւանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ՌԴ-ի շուրջ զարգացումներից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի