Ներքին 3 տարի առաջ - 19:48 05-05-2023

Մեծ մասը Թուրքիային թշնամի է համարում և չի վստահում հայկական բանակին․ սոցհարցման մանրամասներ

Համաձայն IRI-ի՝ Ամերիկյան հանրապետական ինստիտուտի՝ այս տարվա մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքների՝ Հայաստանում ամենից ռեյտինգային կառույցը համարվել է Հայ առաքելական եկեղեցին, ապա Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՏԻՄ մարմինները եւ այլն։ Վարչապետի աշխատակազմը զգալիորեն հետ է, գրավում է հինգերորդ հորիզոնականը։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցման արժանահավատությանը, ասաց, որ որոշ արդյունքներ իրեն էլ են զարմացրել, բայց ընդհանուր առմամբ՝ դրանք վստահելի են, քանի որ այս անգամ ոչ թե հեռախոսային հարցումներ էին արել, այլ դեմ առ դեմ՝ մարդկանց տներ հաճախելով։

«Սա, իմ կարծիքով, ավելի վստահելի է դարձնում հարցումը։ Նա ընդգծեց, որ ընդհանուր մթնոլորտը՝ թե՛ քաղաքական, թե՛ վերաբերմունքը իշխանությունների ու ընդդիմության նկատամբ, համատասախանում է նրան, ինչ այս պահին մենք ունենք։ Այսինքն, վերբերմունքն առանձնապես դրական չի, առավելապես բացասական է։ Օրինակ՝ հարցին, թե սպասելիքներն ինչպիսին են, արդյոք Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, 56 տոկոսը նշել է, որ համաձայն չի իշխանությունների որդեգրած ուղուն և կարծում է, որ սխալ ուղղություն են ընտրել»։

Անդրադառնալով եկեղեցու և վարչապետի աշխատակազմերի նկատմամբ վստահության բավական էական տարբերությանը՝ նա նշեց, որ տարիների ընթացքում՝ մոտ 20 տարի, եկեղեցին և բանակը միշտ եղել են ամենավստահելի կառույցները Հայաստանում։

«Իսկ հիմա բանակը ավելի վատ վիճակում է ու այլևս վստահելի չէ։ Որ եկեղեցին առաջին տեղում է, զարմանալի չէ, զարմանալի է, որ բանակի նկատմամբ առհասարակ վստահություն չկա։ Ինչ վերաբերում է կառավարությունն ու վարչապետին, դրանք երբեք էլ վստահելի չեն եղել, իսկ դատական համակարգի, դատախազությանը և ոստիկանության նկատմամբ երբեք էլ վստահություն չի եղել, իսկ կառավարության ու ԱԺ-ի նկատմամբ է վստահությունը միշտ էլ շատ ցածր է եղել։ Իմ կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ այն ինչ կատարվում է քաղաքական ու աշխարհաքաղաքական կողմնորոշումներում, բնակչությունը դրանց հետ համաձայն չէ, դրա համար էլ ցածր է գնահատում։ Ընդհանուր առմամբ՝ հարցումներից դատելով՝ մթնոլորտը բավական նեգատիվ է, հոռետեսական, ապագայի պատկերը կորցրած։ Այդ առումով պատկերը բավականին հավաստի է։ Եթե կտրուկ փոփոխություն չլինի աշխարհաքաղաքական կողմնորոշումներով, ու եթե շարունակենք գնալ նույն ուղղությամբ, ինչ մեր թշնամի պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանն են պարտադրում, պատկերն ավելի է խորանալու է»։

Սոցիոլոգը նշեց, որ նայել է նաև Թուրքիայում և Ադրբեջանում կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք կա։

«Իրենք Հայաստանը թշնամի երկիր են համարում․ 88 տոկոսը Թուրքիայում, 81 տոկոսը Ադրբեջանում Հայաստանը համարում է թշնամի։ Հայաստանում նույնպես պատկերը նույնն է, միակ երկրները, որ ընկալվում են որպես թշնամի երկրներ, Ադրբեջանն ու Թուքիան է։ Եթե նախկինում միշտ 93-94 տոկոսը Թուրքիային թշնամի էր համարում, ապա հիմա 88 տոկոսն է համարում թշնամի, իսկ Ադրբեջանի դեպքում ցուցանիշն առհասարակ չի փոփոխվել։ Այսինքն, չնայած հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իշխանության գործադրած ահռելի ջանքերին, բնակչությունը շարունակում է Թուրքիային համարել թշնամի երկիր։ Այդ պայմաններում՝ խաղաղություն հաստատելը ահռելի ու հերևողական ջանքեր է պահանջելու իշխանությունից։ Ընդ որում, եթե նախորդ տարիներին Ռուսաստանն էր թիվ մեկ բարեկամ ու դաշնակից պետությունը, ապա հիմա ՌԴ-ն իր տեղը զիջել է, բարեկամ են համարվում Ֆրասիան, Իրանը Վրաստանը, ԱՄՆ-ը, ապա միայն ՌԴ-ն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին