Մամուլ 3 տարի առաջ - 08:28 04-05-2023

Նիկոլ Փաշինյանը ստել է. մաս 178. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանոմ էր, որ քաղաքացուն չի դարձնի տուգանքի «մատերիալ», բայց հենց այդպես էլ վարվում է:

2022 թվականի ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի ծրագրային ցուցանիշը բարձրացել է 52.7% ով (6.7 մլրդ դրամով): Նախորդ տարվա համեմատ այն ավել է եղել 19.4%-ով (3.2 մլրդ դրամ):
Աճը հիմնականում պայմանավորված է երթեւեկության բարձր ինտենսիվության պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից հաճախակի ուժեղացված ծառայությունների իրականացմամբ եւ ՀՀ ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների համար, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցներից գանձված գումարների աճով, որոնք կազմել են 15.7 մլրդ դրամ՝ 39.5%-ով (4.4 մլրդ դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը եւ 9.5%-ով (1.4 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա ցուցանիշը:

Այստեղ ուշագրավ է, որ փաստացի՝ Հայաստանի բյուջեում ավել եկամուտներ են եղել տուգանքների հետեւանքով, ու այդ գումարները մուծել են շարքային քաղաքացիները: Եվ այստեղ ուշարժանը կրկին այն խոստումներն են, որով Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության:
2018 թվականի մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր. «Քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»: Էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, եւ դա չպե՛տք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»: Սակայն, փաստացի, այս հայտարարությունից հետո էլ քաղաքացիներին շարունակում են տուգանել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն