Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:47 03-05-2023

Փաշինյանի մերձավորներից մարդ կա՞, որ անցնում է ապօրինի գույքի գործով․ Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

Քանի որ շատ է խոսվում ապօրինի գույքի մասին, ես կուզենայի, որ հրապարակային հայտնեք՝ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ քաղաքական իշխանության բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցից մարդ կա՞, որն անցնում է ապօրինի ծագման գույքի գործով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով գլխավոր դատախազին։

Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց․ «Ցավոք չեմ կարող անվանական տեղեկատվություն տալ որևէ անձի վերաբերյալ, ուրախ կլինեմ Ձեզ պատասխանել ավելի ամբողջական, եթե մենք Ձեզանից հարցում ստանանք կոնկրետ անձի կոնկրետ պատկանելության մասով։ Այս պահին ոչ մի հիշողություն 16000-ից ավել վարույթով անձանց հիշել չեմ կարող։ Ապօրինի գույքի ծագման մասով նշեմ, որ եթե որոշակի հոդվածներով կա նախաձեռնված վարույթ, ավտոմատ սկսվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում