Մամուլ 3 տարի առաջ - 08:30 02-05-2023

Սյունիքի ՔՊ-ականները պատրաստվում են Փաշինյանի այցին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Դավիթ Դանիելյանի միջեւ գզվռտոց է սկսվել։ Առաջիկայում՝ ըստ ամենայնի մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցին ընդառաջ պատգամավորներն ակտիվ շրջում են համայնքներով, հանդիպում բնակիչների, ավելի ճիշտ՝ ընտրողների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն, վարչապետին կասեն, որ իրենց հոգսերով հետաքրքրվող պատգամավորներ կան եւ այլն։

Բանն այն է, որ մարզի տարածաշրջաններն ի սկզբանե ներքին բաժանման են ենթարկել, դիցուք` Կապանը հարակից համայնքներով Դավիթ Դանիելյանի կուրացիայի տակ է, Գորիսը` Արմեն Խաչատրյանի, Մեղրին՝ Նարեկ Ղահրամանյանի: Սակայն Դավիթ Դանիելյանը խախտել է պայմանավորվածությունը եւ վերջերս սկսել է շրջել Գորիսի համայնքներով։ Իհարկե, ՔՊ մեր աղբյուրները կատակում են, թե այնպես չէ, որ այդ այցերից սյունեցիների կյանքը փոխվում է, բայց ՔՊ-ականները կարծում են, որ սեւ փիառն էլ է փիառ, միայն թե վարչապետի մոտ իրենց անունը հնչի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն