Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:57 01-05-2023

Գլխավոր շահագործողը շնորհավորում է շահագործվողներին

Երբևէ մտածել եք, որ տոների մեջ կեղծ բան կա՞, ու դժվար է ասել, թե դա մաքուր հայկական զգացողություն է, թե համաշխարհային։

Այսօր կարդալով զանազան գործիչների, պաշտոնյաների, գործարարների շնորհավորանքները Աշխատավորի օրվա առթիվ՝ առաջինը հենց այդ զզվանքի հասնող կեղծությունը զգացի։

Աշխատավորի օրը շնորհավորում, նրան մեծարանքի խոսքեր են ասում մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են աշխատատեղեր ստեղծել, նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել, բայց դա չեն անում։ Կամ կան աշխատատեղեր, անգամ գործատուները բողոքում են, թե աշխատող չկա, բայց հավատացեք՝ դժվար է 50-60 հազար դրամով 8-10 ժամ աշխատել, սա անգամ կարելի է չհաշվել աշխատանք։

Կան թափուր աշխատատեղեր պետական համակարգում, թվում է՝ աշխատավարձը, պարգևատրումները նորմալ են, բայց արի ու փորձիր որևէ քննության մասնակցել, գրավորը կհաղթահարես, դա ավտոմատացված է, բայց չզարմանաս, որ բանավորից բոլոր թեկնածուները կտրվեն։

Գիտեք ինչու, որովհետև այդ մարմնի ղեկավարի ցանկալի թեկնածուն նույնիսկ գրավոր փուլը չի հաղթահարել։ Կամ հայտնի օլիգարխը ևս ետ չի մնում աշխատավորներին մեծարելով, հիշելով, շեշտում, որ այս դժվարին պայմաններում շարունակում է կառուցել, աշխատատեղ ստեղծել։ Հարց է առաջանում՝ իսկ ինչ պայմաններ է առաջարկում, թրաֆիքինգի հասնող տաժանակիր աշխատանք, չգրանցված աշխատավարձ, սպառնալիքի, վախի մթնոլորտ, տարրական իրավունքների ոտնահարում, գեստապոյական ռեժիմ ու կարգուկանոն․․․

Իհարկե, ամեն ինչ երկկողմանի է, այնպես չէ աշխատավորներն էլ սուրբ են, մարդիկ գնալով ծուլանում են, ցանկանում հեշտ վաստակել, քիչ աշխատել, վատ օրինակներ ունեն՝ ի դեմս այս իշխանության, երբ որևէ փորձ, կենսագրություն չունեցողներն այսօր պաշտոն, դիրք ունեն․․․

Բայց եկեք նաև ընդունենք, որ կա բարեխիղճ աշխատողների մի մեծ բազմություն, ով ցանկանում է իրապես գնահատված լինել, ստանա արժանավայել աշխատավարձ, պարգևատրումներ, ունենան աշխատանքային լավ պայմաններ, չվախենա երեխա ունենալու պատճառով աշխատանք կորցնի, կամ երեխային ստիպված հիվանդ ուղարկի դպրոց, որովհետև գործատուն չի թույլատրում բացակայել․․․կամ կյանքը թանկանում է, իսկ մարդը չի կարող 5 տարի նույն աշխատավարձով ապրել, կամ երբ նույնիսկ աշխատակցին խմելու ջրով, սառնարանով չեն ապահովում, ավելորդ է շնորհավորել նրան տոնի առթիվ և դիֆերամբներ ձոնել։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր