Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:58 29-04-2023

Շիրխանյանը նայեց աչքերիս մեջ․ զոհված Հայկի մայրը պատմում է առերեսման մասին

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր՝ ապրիլի 29-ին, առերեսվել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ։

19-ամյա միակ զավակին կորցրած մայրը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ահավոր վիճակում է եղել և պատրաստ էր գումար վճարել, միայն որդուց տեղեկություն ստանա։ Նաիրայի խոսքով՝ Շիրխանյանը հայտնվել է ճիշտ ժամանակին և խորհուրդ է տվել դիմել Հրահատ Մխեյանին։ Յոթ հազար դոլար շորթելու մեղադրանքով Հրահատ Մխեյանը կալանավորվել է, բայց մայրը պնդում է, որ իր սարսափելի հոգեվիճակից օգտվել և գումար տալու միջնորդ է հանդիսացել Վահան Շիրխանյանը։ Նաիրա Մելիքյանի խոսքով՝ Հրահատ Մխեյանին ինքը գումար է տվել Վահան Շիրխանյանի գիտությամբ։

«Սարսափելին այն է, որ այդ մարդը, նայելով աչքերիս մեջ, շարունակում էր Հրահատի գովեստը անել, անգամ իր փաստաբանը մի պահ ընդհատեց և ասաց՝ լավ էլի պարոն Շիրխանյան։ Այս մարդը շարունակում է գովերգել իր ներկայացրած տականքին։ Ասում էր, որ Հրահատի նման լավ հետախույզ, գործին տեղյակ մարդ չկա։ Ես չգիտեմ, թե ինչու է պաշտպանում։ Շիրխանյանը իջավ այն աստիճանի, որ ասում է՝ իբր ես սուտ եմ խոսել՝ ասելով, որ իրեն ձեռնաշղթաներով են բերել դատարան։ Ասում եմ՝ այ ընկեր, դա ասել եմ փոխաբերական իմաստով, նկատի եմ ունեցել, որ դու մեկ տարի ու կես չես ներկայացել դատարան, և երբ դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկելու մասով, եկել ես»,-մանրամասնում է Նաիրա Մելիքյանը։

Նաիրա Մելիքյանի խոսքով՝ ինքը առաջարկել է սուտ հայտարարություն անելու համար իրեն դատի տալ։ Որդեկորույս մայրը նշում է, որ պայքարելու է մինչև վերջ, որ իր որդուն վերադարձնելու համար խոստումներ տված դրամաշորթ և սրբապիղծ մարդիկ պատժվեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, յոթ հազար դոլար խարդախությամբ հափշտակելու մեջ է մեղադրում Վահան Շիրխանյանին։ Նաիրա Մելիքյանը փաստում է, որ որդուն փնտրելու ժամանակ Վահան Շիրխանյանը իրեն օգնություն է առաջարկել։ Նաիրա Մելիքյանի խոսքով՝ ինքը 7 հազար դոլար է տվել Հրահատ Մխեյանին՝ Վահան Շիրխանյանի իմացությամբ։ Ասում է՝ Վահան Շիրխանյանն այդ անձին ներկայացրել է որպես հետախույզ, ով տեղեկություններ ունի Հայկի մասին։ Ասել են՝ Հայկը Բաքվի բանտում է և վիրավոր ոտքը հազիվ է շարժում։ Մինչդեռ որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի և մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաև Հայկի ինքնությունը։ Նաիրա Մելիքյանին հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ