Ներքին 3 տարի առաջ - 14:57 29-04-2023

Համապետական շաբաթօրյակը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունում

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մեկնարկել է Համապետական շաբաթօրյակը, որին միացել են նաև ՆԳՆ ՓԾ բոլոր ստորաբաժանումները։

Փրկարարական ծառայողները մաքրման, բարեկարգման և լվացման աշխատանքներ են իրականացրել ՓԾ վարչական շենքերում և հարակից տարածքներում. մաքրվեցին շենքերի բակերը, ճանապարհները և շարահրապարակները։

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները շրջայց են կատարել տարածքում։

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների թվով 110 փրկարարական ծառայողներ ներգրավված էին Երևան քաղաքի վարչական շրջանների կողմից նախատեսված, ինչպես նաև դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներին։ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով իրականացվել են նաև մի շարք հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների կողմից՝ հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղամասերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը