Ներքին 3 տարի առաջ - 21:23 26-04-2023

Արցախցին ընդունել է մարտահրավերը, պայքարն ավարտված չէ

«Ադրբեջանի նպատակներից մեկն էլ Բերձորի միջանցքը երկարատև փակ պահելով Արցախը հայեթափելն է։ Էթնիկ զտման համար Ադրբեջանը չի սահմանափակվում միայն այս քայլով»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

«Այդ նպատակն իրագործելու համար նրանք օգտագործում են նաև այլ գործիքակազմ՝ սկսած հոգեբանական ճնշումներից, մեդիադաշտում ժողովրդին տեռորի ենթարկելուց, հիշում ենք, որ մի տարի առաջ բարձրախոսների միջոցով սահմանամերձ բնակիչներին կոչ էին անում, որ մարդիկ օր առաջ լքեն իրենց տները, որպեսզի փրկվեն, բարձր մակարդակով էին անընդհատ հայտարարություններ անում։ Այսինքն, այս ամեն ինչի նպատակն է հայաթափել Արցախը։ Կարծում եմ, որ նույնիսկ, երբ Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայի մասին, իրականում չի հետապնդում այդ նպատակը»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ իրենք դեռևս 2022 թվականի դեկտեմբերի վերջին, տարբեր բնակավայրերում, մի շարք հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, քննարկել են Արցախում առկա իրավիճակը։

«Մարդիկ, իհարկե, կառչած են իրենց հողին։ Չեն ուզում լքել իրենց բնակավայրերը։ Առկա իրավիճակը, իհարկե, որոշակի ազդեցություն չեն կարող չունենալ, բայց բնակիչների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ սա մարտահավեր է և հաստատակամ է պայքարելու հարցում»,- ասաց նա։

Արցախցու այդ պայքարը, ըստ մեր զրուցակցի, կրկնակի բարձր է, քանի որ դա տեղի է ունենում այնտեղ առկա սոցիալական բարդ իրավիճակում։

«Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած գազամատակարարման ու էլեկտրամատակարարման բացակայությունից։ Պարբերաբար անջատումներ են լինում։ Սննդամթերքի պակաս կա, վառելիքի պակաս կա, սրան նաև գումարվում է, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից ու եկամուտի աղբյուրից, դադարել է նա հանքի աշխատանքը, մատակարարումների աշխատանքները ևս վատ վիճակում են»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակը մեղմելու ուղիներ փնտրելու համար, ըստ Հարությունյանի, օրեր առաջ, Արցախի Հանրապետության կառավարությունում քննարկում է նախաձեռնվել։

«Այդ քննարկումները նպատակ ունեին ստեղծելու և իրականացնելու որոշակի սոցիալական ծրագրեր՝ հնարավորինս մեղմելու ստեղծված սոցիալական ծանր վիճակը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում