Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:15 25-04-2023

Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառեք. ՔՊ-ական պատգամավորը չգիտի՝ ինչպես դիմել Շիրակի թեմի առաջնորդին

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով, ով առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական Էմմա Պալյանը։

Նա հիշեցրեց անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հնչեցնում է վիրավորական արտահայտություններ երկրի ընտրված ղեկավարի հասցեին՝ նշելով, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ։ Եվ ավելացնում է նաև, որ նախկին իշխանությունները ևս Աստծուց էին և եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում՝ նախկին իշանություններն ընտրված չեն եղել, հետևաբար չէին կարող Աստծուց լինել։ Ահա այն հիմնական տարբերակիչը մեր ու նախկինների միջև։

Պարոն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խուսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապահով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել